Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր տեղի ունեցավ Մոր և մանկան առողջության դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունը, որի նպատակով էլ շուրջ 44 ՀԿ-ներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մասնակցեցին դաշինքի ընդհանուր ժողովին:
Ինչպես ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կարինե Սարիբեկյանը, Հայաստանը դասակարգված է «դժվար հասանելի» որակման մեջ, և «հեշտ հասանելի» կարգավիճակի հասնելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել առկա ռեսուրսները: «Մենք այդ հարցում ունենք բաց դաշտ, որը պետք է լրացնեն ՀԿ-ները, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին»,- ավելացրեց նա:
Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը կոչված է միավորելու Հայաստանում գործող, մոր և մանկան առողջության խնդիրներով զբաղվող այն տեղական և միջազգային քաղաքացւական հասարակության կառույցներին, որոնք նպատակ ունեն նպաստել մոր և մանկան առողջության պահպանման և բարելավման գործին Հայաստանում:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ մոր և մանկան առողջությունը, նախևառաջ, մեր ազգի առողջությունն է և անվտանգությունը: «Հուշագրի ստորագրումը կօգնի համապատասխան աշխատանք տանել այս ոլորտում և վերահսկել առողջապահական համակարգի աշխատանքը»,- մեկնաբանեց նա` հերկայացնելով իրենց կարգախոսը` «Նայիր աշխարհին` երեխան գրկին կնոջ աչքերով»: