Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիական Մարսել քաղաքի Ազգային գրադարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` «Լեռնային Ղարաբաղ. անկախության 20 տարի» թեմայով, որի կազմակերպիչներն էին Մարսելի քաղաքապետարանը եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ, Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն, Ռիշար Մալիեն, Գի Տեսիեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, ինչպես նաեւ շրջանային եւ քաղաքային իշխանությունների, հասարակայնության, հայկական համայնքի ներկայացուցիչներ եւ լրագրողներ:
Միջոցառման կազմակերպիչները ջերմորեն ողջունել են հանդիսությանը ներկա գտնվող` Արցախյան պատերազմի մասնակից գեներալ Նորայր Տեր-Գրիգորյանին: Ցուցադրվել է Արցախի «Ծիր կաթին» կինոստուդիայի նկարահանած «Արցախ-Ղարաբաղ» փաստագրական ֆիլմը: Պատգամավորները ներկայացրել են վերջին տարիներին ԼՂՀ կատարած այցելություններից ստացած տպավորությունները եւ շնորհավորել Արցախի ժողովրդին ու իշխանություններին պետականության 20-ամյակի կապակցությամբ։