Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ մասնակցելու է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված` Լոս Անջելեսի հայկական հյուպատոսությունում անցկացվելիք տոնախմբությանը:
«Գոհունակությամբ իմացանք, որ վերանայվել է Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակին նվիրված «տոնական հանդիսավոր ճաշկերույթի» բնույթը։ Բարձր ենք գնահատում վերանայման այս նախաձեռնությունը, որը տոնախմբության առանցքը դարձնում է Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի նշումը։ Այս առիթով ճաշկերույթին մեր չմասնակցելու պատճառը վերացված ենք համարում եւ մեկ անգամ եւս ողջունում ենք Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակը ու մեր շնորհավորանքներն են փոխանցում մեր ժողովուրդի բոլոր զավակներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսին ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ-ն հրաժարվել էր մասնակցել ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Բեւերլի Հիլզի հյուրանոցներից մեկում նախատեսված` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեծարման ճաշկերույթին` համարելով, որ չի կարելի փառաբանել մի նախագահի, որի օրոք «Հայաստանն ամեն օր առավել է խրվում փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները ոտնակոխ են լինում», «սոցիալական անարդարությունը եւ աղքատությունը հասել են արդեն անմարդկային սահմանների», «Արցախի հիմնահարցի լուծման բանակցությունները վարելու ամուր դիրքերը վաղուց զիջված են», նաեւ ստորագրված են հայ ժողովրդի համար ստորացուցիչ հայ-թուրքական արձանագրությունները: