|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հարավաֆրիկյան Հանրապետությունը դադարեցրել է Չինաստանի հետ ստորագրված պայմանագիրը, որով նախատեսվում էր մեծ քանակությամբ պահպանակների ներմուծել աֆրիկյան այդ երկիր: Պատճառն այն է, որ չինական արտադրանքը փոքր չափեր ունի. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
ՀԱՀ առողջապահության նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել պահպանակների ներմուծման համար, որում հաղթել էր Siqamba Medical ընկերությունը: Սակայն նրա հակառակորդը` Sekunjalo Investments Corp.-ը, դատի էր տվել նախարարությանը` ասելով, որ իր կողմից ներմուծվող ապրանքն ավելի է համապատասխանում աֆրիկյան բնակչության կարիքներին: Դատավորը հայցվորի փաստարկները հիմնավոր էր համարել և կայացրել էր պայմանագիրը դադարեցնելու մասին որոշում:
ՀԱՀ-ն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածմամբ, և պահպանակների ներմուծումը կարևոր պետական խնդիր է: 50 միլիոնանոց բնակչությունից մոտ 5.83 միլիոնը տառապում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով: