|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ-ում գործունեություն ծավալող չինական ԶԼՄ-ների վրա ԱՄՆ-ի ճնշման փորձերը ոչ միայն բարդացնում են նրանց գործունեությունը, այլև բացասական են անդրադառնում երկու երկրների միջմշակութային փոխանակության վրա. այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը. հայտնում է «Regnum»-ը։
Ըստ պաշտոնյայի՝ Պեկինը քննադատում է Վաշինգտոնի նման քայլերը և կոչ է անում դադարեցնել «սխալ ճանապարհով ընթանալը»։ Հակառակ դեպքում Չինաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի։
ԱԳՆ ներկայացուցիչը դարձյալ ընդգծել է, որ Հոնկոնգը Չինաստանի ներքին գործն է և ոչ մի այլ երկիր իրավունք չունի խառնվի դրան։
Մայիսի 17-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ չինական իշխանությունների փորձերը՝ խառնվելու ամերիկյան ԶԼՄ-ների գործունեությանը, կարող է դիտվել որպես նրանց ինքնավարության դեմ ոտնձգություն և եթե դա շարունակվի, ԱՄՆ-ն կվերանայի Հոնկոնգի կարգավիճակի հարցը։