կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-16 13:47
Մշակույթ

Տոնական համերգը շքեղ կլինի

Տոնական համերգը շքեղ կլինի

Սեպտեմբերի 21-ին` ժամը 21-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Անկախության տոնին նվիրված «Հերոսական բալլադ» 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ-ներկայացումը:

Համերգի ընթացքում հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններից ընտրված հատվածների ուղեկցությամբ հանդիսատեսին կներկայացվեն հայոց պատմության առանցքային դրվագները:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ համերգը կսկսվի Ա. Տերտերյանի երկրորդ սիմֆոնիայի հատվածով, կշարունակվի Ալ. Աճեմյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Եկմալանի, Է.Միրզոյանի, Է, Հովհաննիսյանի, է. Բաղդասարյանի, Ե. Երկանյանի, Ա.Բաբաջանյանի, Կոմիտասի, Ալ. Հարությունյանի, Ա. Այվազյանի, Կարվարենցի ստեղծագործություններով և կեզրափակվի Ռոբերտ Ամիրխանյանի` Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գրված «Ծնրադիր երդվում եմ քեզ» երգով:

Կենդանի հնչողությամբ ստեղծագործությունները կկատարեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, ՀՀ նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը, իսկ Հայաստանի պետական «Բարեկամություն» անսամբլը և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը կկատարեն խորեոգրաֆիկ համարները:

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:

Համերգ-ներկայացումը կուղեկցվի եռաչափ գրաֆիկայով: Հրապարակը եզերող շենքերը պարբերաբար կվերածվեն էկրանների և դասական երաժշտության հնչյունների ներքո կցուցադրվեն դրվագներ հայ ժողովրդի և անկախ պետականության 20 տարիների պատմությունից, իսկ պատմական մի շարք անցքեր հանդիսատեսին կներկայացվեն եռաչափ գրաֆիկայի միջոցով: Շատրվանները ծառայելու են որպես ջրային էկրաններ, տեղադրվելու են նոր, շարժական շատրվաններ:

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումից հետո կկազմակերպվի տոնական դիսկոտեկ և հրավառություն: