|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հրապարակը» գրում է․ Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջերս «ԱՎԱՆՏԳԱՐԴ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 780 մլն դրամի կամ 2 մլն 14 հազար ԱՄՆ դոլարի մարդատար մեքենա: Պայմանագրում նշված է՝ 39 հատ Վոլվո EX40 մակնիշի էլեկտրամոբիլ: Իշխող ՔՊ-ն որոշել է իրենց ծառայողական ավտոպարկը թարմացնել էլեկտրամոբիլներով, ինչի վրա պետբյուջեից ահռելի դրամական միջոցներ են ծախսում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանը բոցաշունչ ճառեր էր ասում ՀՀԿ-ական ռեժիմի ստեղծած պադավատապետության մասին եւ օրինակներ բերում տարբեր երկրներից, թե կառավարությունները քանի ծառայողական ավտոմեքենայով են յոլա գնում: Հիմա իրենք զբաղված են միայն ծառայողական ավտոպարկը թարմացնելով: Նրանցից հետ չեն մնում նաեւ համայնքային ՔՊ-ականները, օրինակ՝ Մեծամորի, Սպիտակի համայնքապետերը: Երեւանի քաղաքապետարանն էլ է ձեռք բերել 644 հազար ԱՄՆ դոլարի էլեկտրամոբիլ: