|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Սրտաբանները նոր տերմին ունեն` կոտրված սրտի սինդրոմ, որը զարգանում է ուժեղ հոգեկան ապրումների եւ սթրեսի ֆոնին: Գիտականորեն տերմինը կոչվում է տակոցուբո կարդիոպատիա: Փաստորեն, սթրեսի եւ հոգեկան ծանր ապրումների հետեւանքով տեղի է ունենում սրտամկանի կրճատման հանկարծակի թուլացում, արդյունքում` մի քանի անգամ ավելանում է կաթվածի եւ սրտի անբավարարության սպառնալիքը: Այս հետազոտության արդյունքները տպագրվել են «Բրիտանական բժշկական ամսագրում»:
Այսպես` երեխային կորցրած ծնողները մահանում են 4 անգամ ավելի շատ, քան նրանք ովքեր, նման ցնցում չեն ունեցել: Նույն արդյունքի է հանգեցնում ամուսնու կամ կնոջ մահը:
Կոտրված սրտի սինդրոմի պատճառը միայն հոգեբանական չէ: Ծանր ապրումները թուլացնում են օրգանիզմի իմունիտետը, ինչի հետեւանքով մեծանում է սովորական մրսածությունից թոքաբորբով հիվանդանալու կամ նույնիսկ ուշադրության պակասից ավտովթարի ենթարկվելու հավանականությունը: Այդ պատճառով մասնագետները համարում են, որ ծանր կորուստ ունեցած մարդիկ մոտ 1 տարի պետք է գտնվեն սրտաբանները եւ հոգեբանների հսկողության տակ: