Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ՀՀ քննչական կոմկտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում 39-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ:
2015 թվականի սեպտեմբերի 01-ին քաղաքացի Կարինե Հայկարամի Աղաբեկյանի եղբոր կինը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում Կ.Աղաբեկյանը մահացել է՝ Երևան քաղաքի «Մոր և մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ի բժիշկների կողմից կատարված սխալ ախտորոշման և վիրահատման արդյունքում:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Մոր և մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ում 19.08.2015 թվականին հեռացվել է Կ.Աղաբեկյանի արգանդը, որից հետո՝ նույն օրը, նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 01.09.2015թ. մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցները՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով։