Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Լիբիայում ռազմական միջամտությունից հետո Թուրքիայի կառավարությունը գտնվում է Եմենում ռազմական միջամտության շեմին՝ Սաուդյան Արաբիայի՝ ընդդեմ շիա «Անսարալ» շարժման դեմ պատերազմում. հայտնում է Azatiha–ն։
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Սաուդյան Արաբիայի տարբեր շրջաններում անօդաչու և հրթիռային հարվածները, ներառյալ՝ վերջերս Ռաս Թանուրա նավահանգստի և երկրի արևելքում գտնվող «Արամկո» նավթային օբյեկտի վրա հարձակումը, մտահոգիչ են:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները և ցավակցություն է հայտնել «այս բարեկամական ու եղբայրական երկրի ժողովրդին և կառավարությանը»:
«Անադոլու» պետական լրատվական գործակալությունը իր պարսկերեն բաժնում հրապարակել է Սաուդյան Արաբիային սատարող՝ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեներն անվանելով «Իրանի աջակցությունը վայելող հութի մարտիկներ»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որն անցած երեքշաբթի տարածած հայտարարության մեջ միանշանակորեն ընդգծում էր Թուրքիայի աջակցությունը սաուդյան կառավարությանը, նույնիսկ չի նշել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի անընդհատ ռմբակոծման ու պաշարման և Եմենի հազարավոր խաղաղ բնակիչների սպանության մասին:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի ահաբեկչական ուժերին Եմեն ուղարկել:
Թուրք-սաուդական հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Թուրքիան աջակցեց Քաթարին Սաուդյան Արաբիայի հետ հակամարտությունում և Քաթարում թուրքական զորքեր տեղակայեց, ինչպես նաև սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի՝ բենզասղոցով Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանվելուց, Սաուդյան Արաբիայի կողմից Թուրքիայի տնտեսության մեջ միլիարդավոր դոլարների ներդրումները դադարեցնելուց հետո: Այնուամենայնիվ, վերջերս հարաբերությունները սկսել են բարելավվել, և կան տեղեկություններ Եմենում թուրքական հետախուզության սպաների տեղակայման մասին: