|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
YouTube-ից հեռացվում են խորհրդային տարբեր ստուդիաների կողմից նկարահանված մուլտֆիլմերը, հատկապես` Союзмультфильм-ի մուլտֆիլմերը ներբեռնելու դեպքում հայտնվում է հետեւյալ գրառումը. «Այս տեսագրությունը այլևս հասանելի չէ հեղինակային իրավունքների խախտման մասին Funtik Entertainment-ի արած հայտարարության պատճառով» գրությունը. գրում է РБК daily-ն: Այսպիսով` պաշտպանվում են հեղինակային իրավունքները:
Google-ն էլ հայտարարել է, որ YouTube-ից հեռացվում են բոլոր արտոնագրված նյութերը, եթե իրավասու անձը հեռացման պահանջ է ներկայացնում:
Նշվում է, որ խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուն ինտերնետում օգտագործելու մասին Funtik Entertainment ընկերության եւ Союзмультфильм-ի միջեւ 2005 թվականին պայմանագիր է կնքվել, եւ այն մինչ օրս ուժի մեջ է: