| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Alphabet-ն՝ Google-ի մայր ընկերությունը, առաջին անգամ տեղեկություններ է հրապարակել YouTube-ում գովազդից ստացած եկամուտների մասին. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է CNN-ը:
«Մեր բիզնեսի և հետագա հեռանկարների մասին ավելի լիարժեք տվյալներ ապահովելու համար մենք ավելի մանրամասն ենք բացահայտում մեր եկամուտները՝ առանձնացնելով որոնումը, YouTube -ը և Cloud-ը»,- ասել է Alphabet-ի ֆինանսական տնօրեն Ռութ Փորաթը:
Ըստ նրա՝ 2019-ին YouTube-ում գովազդի տեղադրումից ստացված եկամուտը կազմել է ավելի քան 15 մլրդ դոլար, ինչը 36 տոկոսով գերազանցում է 2018-ի ցուցանիշը և 86 տոկոսով՝ 2017-ինը: Ընդ որում՝ ընկերությունը հրաժարվել է մանրամասնել, թե այդ եկամուտի որ տոկոսն է բաժին հասնում գովազդների հեղինակներին: Այդ պատճառով դժվար է գնահատել, թե ծառայությունը որքանով է ձեռնտու:
Գովազդային եկամուտների մասին տեղեկությունների բացահայտումը հարվածել է Alphabet-ի բաժնետոմսերին՝ դրանց արժեքը նվազել է 5 տոկոսով: Reuters-ի տվյալներով՝ սպասվում էր, որ YouTube-ում գովազդից տարեկան եկամուտը լինելու է 25 մլրդ դոլարի սահմաններում: