Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Բաց նամակ Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզին)
Ամեն հինգշաբթի, անցնելով կառավարության մոտով, չգիտեմ` խղճմտա՞նք, թե՞ զայրույթ զգամ. խղճմտանք` անհույս ու «որբացած» մայրերի, ու զայրույթ` այն անտարբերության ու արհամարհանքի վրա, որ ցուցաբերվում է նրանց նկատմամբ:
Ամենաահավորն այն է, որ նկարները ձեռքներին ու արցունքը կոպերում չորացած, որդիների նկարները ձեռքներին այդ մայրերը արդեն սովորական են դարձել, ու նրանց մասին մտածելիս նրանց ակամա պատկերացնում եմ հենց այդտեղ` ձուլված կառավարության շենքի ֆոնին:
Հանկարծ հիշեցի մեր զինծառայողների պաշտպանության մասին տարիներ շարունակ աղաղակող մի սեւազգեստ ու գեր կնոջ` Մարգարիտա Խաչատրյանին, ինչպես ժողովուրդն է ասում` Մառոզին: Հիշեցի, թե տարիներ շարունակ ինչպես էր հարայ-հրոցով ներխուժում զորամասեր ու աղմուկ բարձրացնում այնտեղ, ինչպես էր հետո մամլո ասուլիսներում պարծենում, որ պաշտպանության նախարարին ուղիղ զանգելու հնարավորություն ու ցանկացած հարցում նրա աջակցությունն ունի, թե ինչպես էր այդ նույն ասուլիսներից հետո, սրբի կերպարը մի կողմ դրած, միջանցքում «բազարչու» հոգեբանությամբ ու կերպարով կռվում ու անիծում իր անձն ու գործունեությունը մոտիկից ճանաչելու դժբախտությունն ունեցած որդեկորույս մայրերին, ովքեր լրագրողների մոտ փորձում էին պատռել նրա դիմակը:
Ո՞ւր ես հիմա, տիկին Մարգարիտա, հիմա՞ ում փողերով ես շրջում զորամասերում` տպավորություն ստեղծելով, թե մտահոգ ես, որ մեր զինվորներն անհոգ ծառայեն: Ինչո՞ւ մի անգամ չկանգնեցիր ու չդատապարտեցիր բանակում կատարվող այս դեպքերը, չէ՞ որ, քո ասելով, ամենազոր ես ու խոսքդ ամեն տեղ անցնում է: Ուրեմն կանգնեիր այս մայրերի կողքին, այնպես անեիր, որ նրանց բողոքը հասցեատերերին հասներ, օգնեիր նրանց` գոնե մի քիչ փարատելու, մոռացնել տալու իրենց վիշտը:
Թե՞ ավելի կարեւոր գործերով ես զբաղված` փողեր ես լվանում, սրան-նրան վարկաբեկում, այնպես անում, որ հանկարծ չզրկվես զբաղեցրածդ դիրքից ու այդ նպատակի ճանապարհին տրորում, անցնում բոլոր նրանց վրայով, ովքեր իսկապես որդի են կորցրել բանակում, ովքեր իսկապես ողբում են, ոչ թե քեզ նման աղաղակում ու որդու կորուստը դրոշակ դարձրած` սեփական բարեկեցությունը կառուցում:
Ո՞ւր ես, Մառոզ, մեր «զինվորների պաշտպան», ինչո՞ւ այս մայրերի կողքին չես:
Կարինե Ասատրյան ք. Երեւան
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։