|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում եւ ոչ միայն դրանում ներգրավված երկու երկրների, այլ նաեւ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար. ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:
Նա նշել է, որ հարկավոր է աջակցել Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղ որոշում գտնելու որոնումներում, եւ այստեղ Շվեդիան պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: «Խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն բանակցությունների ճանապարհով: Կողմերը պետք է հրաժարվեն ագրեսիվ հռետորությունից եւ դրա փոխարեն խաղաղության հիմքը դնեն իրենց հասարակություններում: ԵՄ-ն պետք է աջակցի գործընթացին եւ տարածաշրջանի բնակչությանը ցուցադրի, որ խաղաղ ճանապարհով կարելի է բազմաթիվ առավելությունների հասնել»,- ասել է Բիլդտը: