|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Չինաստանի ոստիկանությունը շարունակում է իրեն քրիստոնյա հայտարարած` արգելված «Ամենակարող Աստծո եկեղեցի» աղանդի անդամների ձերբակալությունները, որոնք լուրեր են տարածում աշխարհի կործանման անխուսափելիության մասին. հաղորդում է Utro.ru-ն: Ըստ չինական ԶԼՄ-ների` ձերբակալվածների թիվը հասել է գրեթե հազարի:
Պեկինում ոստիկանությունը համացանցում տեղադրել է տեղեկատվություն այն մասին, որ, այսպես կոչված, «աշխարհի վերջը», որը պետք է լինի դեկտեմբերի 21-ին, ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական խոսակցություն:
«Ամենակարող Աստծո եկեղեցի» աղանդը Չինաստանում հիմնադրվել է 90-ականներին: Դրա անդամները քարոզում են, որ իր երկրորդ գալստյան ժամանակ Քրիստոսը պետք է հայտնվի չինուհու կերպարով: