|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գյումրեցի անօթևան 62-ամյա Սուսաննա Եղտիարյանը միայնակ է, որդին մահացել է տարիներ առաջ դժբախտ պատահարից: Նա ունի բարձրագույն կրթություն, սակայն գործազուրկ է, սոցիալական նպաստ նույնպես չի ստանում:
Նրանց ընտանիքը թեև երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն նա հերթագրված է մեկ սենյականոց բնակարանի հավակնորդների հերթացուցակում: Երկրաշարժից հետո բնակվել է հայրական տանը, սակայն հարազատ քույրը այն սեփականաշնորհելուց հետո նրան դուրս է արել տանից:
Սուսաննա Եղտիարյանը մեկ տարի է` ամառ-ձմեռ, ապրում է մի կիսակառուց, դուռ, պատուհան և կտուր չունեցող շինության անկյունում: Նրա խոսքերով` ժամանակավոր կացարան ստանալու խնդրանքով թեև դիմել է իշխանական բոլոր մարմիններին, սակայն որևէ աջակցություն չի ստացել:
Մանրամասները տեսանյութում ...