կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-21 14:15
Հասարակություն

Արդեն հինգ տարի է` միայնակ կինն ապրում է դրսում

Արդեն հինգ տարի է` միայնակ կինն ապրում է դրսում

Արդեն հինգ տարի է` նախկինում Օրբելի 8 հասցեում բնակվող Էմմա Սահակյանն ապրում է փողոցում, չունի որևէ կացարան և ապրուստի միջոց: Գոյատևելու միակ միջոցը 35 հազար դրամ թոշակն է.

 

«2009թ հունիսին ինձ հանեցին իմ տնից, որտեղ քրոջս հետ էի ապրում և խնամում նրան: Տան վրա գրանցված եմ եղել և քրոջս մահվանից անմիջապես հետո ինձ տանից հանեցին, ասելով թե այդ տունն արդեն իմը չէ: Նրանք գողացան 50-60 հազար դոլարի ամբողջ ունեցվածքս»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Էմմա Սահակյանը:

 

Նրա հավաստմամբ, տունը իր ձեռքից անօրինական ճանապարհով վերցրել է իր քրոջ աղջիկը, որը իբր զոհված ազատամարտիկի կին է.«Տունը նա է վերցրել, բայց նրան թիկունքում ուրիշ մարդիկ են կանգնած: Տունս ձեռքիցս վերցրել են, առանց ինձ տեղեկացնելու գրանցումից հանել են և ոչ մի թղթի վրա իմ ստորագրությունը չկա»:

 

Օրբելի 8 հասցեի նախկին բնակչուհին դիմել է տարբեր ատյանների, ոստիկանապետին և 16 նամակ է ուղարկել նախագահին, բայց դիմումներից և ոչ մեկը պատասխան չեն ստացել.

 

« Երբ Վլադիմիր Գասպարյանին դիմեցի ասաց, որ գործը նորից կսկսի, բայց հետո ոչինչ էլ չարեց և երբ նորից տեսա ու հարցրեցի, ինձ պատասխանեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Իսկ նախագահին ուղված նամակներիս ի պատասխան` նախագահականի նամակների բաժնի վարիչ Այդա Ասատրյանն առաջարկեց ծերանոց գնալ»,-նշեց Է. Սահակյանը: Էմմա Սահակյանին տնից դուրս հանելուց հետո նա ապրում է Բաղրամյան փողոցում` բաց երկնքի տակ: