Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ «Շիրակ կենտրոնի» տարածած` «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ» վերնագրով տեսանյութի (գյումրեցի անօթևան, միակողմանի որբ, անչափաս 3 երեխա խնամող Էլմիրա Թամազյանի ծանր սոցիալական պայմանների մասին) հրապարակումից մեկ-երկու ժամ անց կենտրոնն արձագանք է ստացել Կանադայում բնակվող հայ հոգևորական Տ. Մյուռոն քահանա Սարգիսյանից:
Ստորև ներկայացնում ենք այդ ընտանիքին երկարատև օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնող հայ հոգևորականի նամակը` ուղղված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին.
«Աստուած օգնական Սրբազան
«Շիրակ կենտրոնի» կայքէջից տեղեկացանք Մադոյան փողոցում ապրող միայնակ մօր՝ Էլմիրա Թամազյանի եւ իր երեք որբ զաւակների մասին, որի համար դիմում ենք Ձեզ որ համապատասխան հոգեւորական նշանակէք որպէսզի կարող լինենք Կանադահայոց Թեմի Հայաստանի Ծնողազուրկ Երեխաներու ցանկին մէջ ներգրաւենք եւ համապատասխան օժանդակութիւն փոխանցենք Շիրակի Թեմի Առաջնորդարանի միջոցաւ։ Անցեալ տարուանից սկսեալ Հայաստանի Ծնողազուրկ Երեխաներու մարմնի աշխատանքը սահմանափակուած է լոկ թեմերի եւ թեմակալ առաջնորդների արտօնութեամբ եւ վաւերացումով, նպատակ ունենալով որ որբ երեխաները ոչ միայն դրամական այլ նաեւ շրջանի հովիւի հոգատարութեան եւ խնամքին արժանանան։
Մեր խնդրանքն է որ այդ թաղամասի հովիւի տուեալները ունենանք որպէսզի համապատասխան հարցաթերթիկները փոխանցենք եւ այս ամէնը Ձերդ Առաջնորդի հաւանութեամբ եւ վաւերացումով։
Խոնարհաբար՝
Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեան, Կանադա»: