Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պետական այրեր և բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Հ.Մ.Ը.Մ. ՀԱՍԿ-ի անունից ուրախ եմ ողջունել բոլորիդ պատգամավորական 10-րդ ընդհանուր ժողովի բացման առիթով, և երջանիկ 3-րդ անգամ անընդմեջ այս բարձր ժողովն հյուրընկալելու պատիվն ունենալ Հայաստանի Հանրապետությունում: Կարծում եմ` սա բնականոն այն ընթացքն է, որը Հ.Մ.Ը.Մ.-ն պետք ունենար: Ավելի քան 70 տարի աշխատելով հայապահպանման ուղղությամբ Սփյուռքում` վերադաձավ ՀՀ: Այսօր այս ուշադրությունը պետական կառույցների կողմից և այն հարգանքը, որ կա կազմակերպության նկատմամբ, ցույց են տալիս, որ Հ.Մ.Ը.Մ.-ն իր արժանի տեղն է զբաղեցնում ոչ միայն սփյուռքյան կյանքում, այլև ՀՀ երիտասարդական դաշտում և դարձել է այս դաշտում կարևորագույն կառույցներից մեկը: Ողջունում եմ ընդհանուր պատգամավորական ժողովի բացման կապակցությամբ»,- ողջույնի խոսքում ասաց Հ.Մ.Ը.Մ. ՀԱՍԿ-ի ատենապետ Բագրատ Եսայանը:
Ընդհանուր ժողովի բացմանն իր ուղերձն էին հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ինչպես նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պետական այրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը:
Բացման արարողությանը մասնակցեց նաև Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ով կարևորեց միության գործունեությունը Սփյուռքում հայապահպանության, հայ երիտասարդների միավորման եւ հայրենիքի գաղափարի շուրջ համախմբման առումով:
Հ.Մ.Ը.Մ. պատգամավորական ընդհանուր ժողովը կավարտվի սեպտեմբերի 10-ին: