կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 18:49
Հասարակություն

ՀԵՀԵԿ Պատգամավորական Երկրորդ ժողովը Ծաղկաձորում

ՀԵՀԵԿ Պատգամավորական Երկրորդ ժողովը Ծաղկաձորում
Երեկ աշխարհի տարբեր երկրներից ժամանած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 35 թեմերի եւ 6 հոգեւոր հովվությունների, Կ. Պոլսի եւ Երուսաղեմի պատրիարքությունների, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին առավոտյան ժամերգությանը: Այնուհետեւ հոգեւորականների ուղեկցությամբ խաչերթ կազմակերպվեց` հայ եկեղեցու համաշխարհային եկեղեցական լիագումար նիստին մասնակցելու համար: Հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում անցկացվող Հայ եկեղեցու համաշխարհային եկեղեցական կազմակերպության /ՀԵՀԵԿ/ կազմակերպած երկրորդ պատգամավորական ժողովին քննարկվում է ՀԵՀԵԿ Կանոնադրությունը, կառուցվածքը, գործունեության երկամյա ծրագիրը, միջթեմական եւ համազգային գործունեության ուղղությունները, ինչպես նաեւ ընտրվելու է ՀԵՀԵԿ-ի կենտրոնական խորհուրդ: «ՀԵՀԵԿ-ի առաջնային նպատակն է հայ երիտասարդների կյանքը առաջնորդել առ Աստված եւ կապել նրանց Առաքելական եկեղեցու հետ, ինչպես նաեւ զբաղվել Սփյուրքում ազգապահպանությամբ: Այս կառույցը պետք է դառնա հոգեւոր հիմնական կառույց, որը կօգնի երիտասարդներին դիմագրավելու բոլոր տեսակի մարտահրավերներին»,- ասաց Հայ առաքելական եկեղոցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացնող հայ եկեղեցու ուսանողների միության ատենապետ Աստղիկ Գանտահարյանի խոսքերով Սփյուրքում դժվար է հայ համայնքի կյանքը, սակայն ինչպես մեր զրուցակիցը նշեց հետեւում են Վեհափառ Հայրապետի խոսքին. “Անթիլասի երիտասարդները ինքնության խնդիր ունեն, արդեն 3 – 4 -րդ սերունդն է սկսվում, սակայն խառնամուսնությունները շատ են, ձուլվելու խնդիր է առաջանում, եկեղեցին փորձում է ամեն կերպ լուծել այս խնդիրները և պաշտպան կանգնել երիտասարդներին»: Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Մայր Աթոռ սբ. Էջմիածինում Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն կընդունի երիտասարդներին: Հատուկ “Երկիր”-ի համար