Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ներկա գտնվել Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանին և արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ համակարգում ներդրած անձնական մեծ ավանդի համար «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպության նախագահ, ֆրանսիացի հրշեջ-փրկարար Բերնար Ժաննինը՝ Պատվո շքանշանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Սերժ Սարգսյանին ներկայացվել է ռադիոմոդեմային հեռակառավարվող գազագեներատորային շարժական կայանը, որը կիրառելի է կարկտի դեմ պայքարի, մառախուղի և ցածր ամպամածության ցրման, ինչպես նաև հորդառատ ու երկարատև տեղումների դադարեցման աշխատանքներում:
Հատուկ փրկարարական ջոկատը ներկայացրել է ցուցադրական վարժանքներ:
Նախագահն այցելել է նաև նախարարության նորաբաց ճգնաժամային կառավարման կենտրոն և 911 ծառայության սրահ, որտեղ ներկայացվել են արտակարգ իրավիճակների կառավարման հնարավորությունները՝ ծրագրային արդիական լուծումներով: Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև նախարարության նոր կառուցվող 9 հարկանի շենքի համար նախատեսվող աշխատանքային պայմաններին: