Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) երեկ ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը: Գործի նախաքննությունը շարունակվում է: Սա` պաշտոնական:
Սակայն հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում հաճախակի էին դարձել Մարգար Օհանյանի պաշտոնանկության մասին լուրերը: Խոսվում էր հատկապես այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խնդիրներ ունի Մարգար Օհանյանի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի հետ, թեպետ ինքը` ոստիկանապետը, անցած շաբաթ հերքել էր այդ լուրերը:
Սակայն չի բացառվում, որ հենց այդ լարվածությունն էր պատճառ հանդիսացել ՃՈ-ում ստուգումներ անցկացնելու համար, եւ դեռ պարզ չէ, թե նախաքննության ընթացքում ուրիշ ինչ փաստեր ու մութ պատմություններ ջրի երես դուրս կգան:
Հայաստանի քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ պաշտոնյային գործից ազատելուց կամ ձերբակալելուց հետո «բացահայտվում» են մի շարք հանցագործություններ: Ի՞նչ կլինի Մարգար Օհանյանի պարագայում, մոտ ապագան կփաստի: Սակայն արդեն շշուկներ են պտտվում, թե Մարգար Օհանյանի գլխին դեռ մութ ամպեր են կուտակվելու, հնարավոր է` բացահայտվեն բաներ, որոնց մասին հանրությունը դեռ ոչինչ չգիտի: Ըստ այդ շշուկների` հնարավոր է նաեւ, որ արդեն նախկին պաշտոնյայի գլխին գործեր բարդվեն:
Ամեն դեպքում, առաջիկայում, հաստատ, ականտես ենք լինելու իսկական շոուի: