կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-30 14:16
Մշակույթ

Ընծայի ցուցահանդեսը` Սամարայում

Ընծայի ցուցահանդեսը` Սամարայում

Սամարայի «Նոր պատկերասրահում» բացվել է մեր հայրենակից Գեւորգ Բաբախանյանի (ստեղծագործական անունը՝ Ընծա) ցուցահանդեսը։

Արվեստագետն, իր նկարներից բացի, ցուցահանդեսին ներկայացրել է նաեւ ձեռագործ գորգեր, կերամիկա եւ ոսկերչական աշխատանքներ։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել անձամբ արվեստագետը։ Նրա ստեղծագործության հիմնական թեմաներն են Հայաստանը եւ մանկությունը։ «Իմ աշխատանքներում ես ձգտում եմ երեխա մնալ»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է Բաբախանյանը։

Ընծան ծնվել է Արմավիրի մարզի Գայ գյուղում` 1968-ին, նա իր կյանքի 20 տարիները անցկացրել է արտերկրում. երկար տարիներ ապրել է Իսրայելում, որտեղ արվեստի եւ նկարչության մասնավոր դասերի է այցելել, 1995 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 2006 թվականին Իսրայելից տեղափոխվել է Իտալիա, որտեղ ավարտել է Վենետիկի արվեստի ակադեմիան։

Ներկայումս արվեստագետն ապրում եւ ստեղծագործում է Էջմիածին քաղաքում, որտեղ հիմնադրել է երիտասարդական «Անուրջներ» թատրոնը: