|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանի իշխանությունների կողմից հալածվող հոգևորականների և քաղբանտարկյալների։
Հարյուրավոր ռուսաստանաբնակ հայեր իրենց բողոքն ու անհանդուրժողականությունն են հայտնում Փաշինյանի ռեժիմին՝ պահանջելով ազատություն ապօրինի կալանավորված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և բոլոր քաղհալածյալներին։ Ըստ ցուցարարների՝ անընդունելի են Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ծավալված հակապետական, հակասահմանադրական գործողությունները։ Նրանք եկել են ասելու, որ աշխարհասփյուռ հայությունը մերժում է նման թշնամական և անմարդկային գործելակերպը։
Ցույցին միացած հոգևորականները կոչ են անում ռուսաստանաբնակ հայերին համախմբվել և ամուր կանգնել Եկեղեցու և Հայրապետի կողքին։ Ո՛չ ասել Փաշինյանի ռեժիմի ապազգային քաղաքականությանը և տուրք չտալ թշնամական քարոզչությանը, որի նպատակն է պառակտել հայությանը, թուլացնել և կազմաքանդել Հայոց պետականությունը։
Ցույցին մասնակցում են նաև բազմաթիվ հասարակական քաղաքական գործիչներ, Մոսկվայի և Մերձմոսկովյան համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ։ Նրանց բոլորի ուղերձը մեկն է՝ մերժել Փաշինյանի և նրա իշխանության հակասահմանադրական, ապազգային, հակահայ և Աստվածամերժ գործունեությունը։
«Հայր Մեր» աղոթքով մեկնարկած բողոքի ցույցը դեռ շարունակվում է՝ հույսով, որ այն կվերածվի համազգային պայքարի և, վերջ ի վերջո, Հայաստանն ու Հայությունը կազատագրվեն Փաշինյանի թրքահպատակ ռեժիմից՝ ճանապարհ բացելով գերիների ազատությանը, արցախցիների վերադարձի, արժանապատիվ խաղաղության և կայուն զարգացման համար։