|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Անգլիայի Բրիստոլի թանգարանի հավաքածուից ավելի քան 600 ցուցանմուշ է անհետացել խոշոր գողության ժամանակ: Դեպքի մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ոստիկանությունը որոնում է չորս տղամարդկանց, ովքեր սեպտեմբերի 25-ին, ժամը 1-ից 2-ը, թանգարանի պահեստից դուրս են բերել առնվազն 600 արժեքավոր արտեֆակտ։
Կոնստեբլ Դեն Բուրգանը գողությունը անվանել է լուրջ կորուստ քաղաքի համար։
«Այս իրերը, որոնցից շատերը նվիրաբերված են, կազմում են հավաքածուի մի մասը, որը պատկերացում է տալիս բրիտանական պատմության բազմաշերտության մասին, և մենք հույս ունենք, որ հանրության անդամները կարող են օգնել մեզ գողերին պատասխանատվության ենթարկել», -ասել է նա։
Տեսախցիկներով նկարահանված բոլոր չորս տղամարդիկ սպիտակամորթ էին և կրում էին սպորտային հագուստ և սպորտային կոշիկներ։