Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի հետ կապված մի խնդիր առաջացավ. սպառողներից մեկը` Տաթեւիկ Ղարիբյանը, «Հետքին» դժգոհել էր, որ աղիքային խնդիրներով հիվանդանոցում պառկած իր 4 տարեկան երեխայի համար Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի «Երեւան Սիթիից» գնել է Preston ֆիրմայի վարսակի շիլա ու հայտնաբերել, որ այն, մեղմ ասած, փչացած է, վատ հոտ է եկել, դառնահամ է եւ այլն:
Ավելի ուշ սպառողը հայտնաբերել էր, որ շիլայի տուփի վրա սոսնձված ժամկետի տակ այլ ժամկետ կա` ավելի քան 1 տարվա վաղեմության: Այս դեպքից հետո սուպերմարկետի պատասխանատուները արդարացել են, որ հնարավոր չէ իրենց մոտ մանկական կեր վաճառեն ժամկետի խախտումով, որ ամեն ինչ ստուգվում է, երբեւէ որեւէ բողոք այդ առումով չեն ստացել:
Այդ շիլայի պատմությունը դեռ թեժ քննարկումների փուլում էր, երբ Սեբաստիա 141/5 հասցեի «Երեւան Սիթիից» թերթի թղթակիցը գնել է Русский продукт ապրանքանիշի վարսակի փաթիլներ` արագ պատրաստման, իմ 3 տարեկան երեխայի համար: Այն ժամկետի մեջ էր` 19.07.11թ. արտադրության եւ ժամկետի տակ այլ ժամկետ, բարեբախտաբար, սոսնձված չէր: Սակայն եփելուց հետո, երբ արդեն երեխան ախորժակով ուտում էր իր համար շատ օգտակար, վիտամիններով հագեցած այդ հերկուլեսը, մայրը նկատել է, որ այն հագեցած է նաեւ չնախատեսված «մսամթերքով»` ոջիլանման բլոճներով. 1 աման եփված շիլայի մեջ մոտ 1 տասնյակի չափ բլոճներ կային:
Այդ մասին տեղյակ է պահվել նաեւ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչությանը, որտեղից խոստացել են հետքերով գնալ: