Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրապետական կուսակցությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին նկատողություն չի անելու: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ պատգամավոր Առաքել Մովսիսյանը վերջին ժամանակներս սկսել է հանդես գալ հրապարակային հայհոյանքներով:
Հարցին, թե ինչո՞ւ նկատողություն չեն անելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի, թե հայհոյում ես էսպես` սեռական ներշնչանքներով, թե՞ հայհոյում ես գրական լեզվով, որն ավելի վիրավորական է»,- ասաց պատգամավորը` կարծիք հայտնելով, որ յուրաքանչյուր մարդ շարժվում է իր լեքսիկոնին ու տրամաբանությանը համապատասխան:
Ինչ վերաբերում է, մասնավորապես, Առաքել Մովսիսյանին, պատգամավորը նշեց. «Վերջիվերջո, այդ մարդկանց պետք է խնայել մի փոքր, մարդկանց, ովքեր Արցախյան պատերազմին են մասնակցել ու այդ թոհուբոհով անցել: Նրանց կշիռը մի կողմից շատ բարձր է, մյուս կողմից էլ` խոսելու տրամաբանությունն ու ներվային համակարգը շաղախվում են իրար»:
Ըստ Գալուստ Սահակյանի` լրագրողները փորձում են ոչ թե մարդու անցած ճանապարհը ներկայացնել հանրությանը, այլ թիրախային դարձնել նրա խոսքերը ու դրանց վրա կառուցել իրենց հոդվածները: Նրա կարծիքով` եթե Առաքել Մովսիսյանը պատերազմին չմասնակցեր ու այդ ընթացքում ուսաներ, այլ կլիներ վիճակը, բայց այդ դեպքում էլ Հայաստանի վիճակը լրիվ այլ կլիներ, եթե մարտնչող տղաներ չլինեին:
«Պետք է շատ ուշադիր լինել նման տղաների նկատմամբ, պետք է հանդուժողական լինել, իսկ հասարակությունն էլ պետք է գիտակցի, որ պարտավորվածություն ունի այդ տղաների նկատմամբ: Իհարկե, շատ վատ է, որ մարդը տենց արտահայտություններ է թույլ տալիս, բայց նաև պետք է հիմքերը փնտրել, թե ինչո՞ւ է նա այդպիսին»,- ասաց պատգամավորը: