|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում, ուշագրավ քայլ է արել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նա պատվիրակության կազմում Մոսկվա է տարել նաև թարգմանչի և այնտեղ ռուս պաշտոնյաների հետ շփվում է բացառապես հայերենով: Պատվիրակության անդամ ԱԺ պատգամավորները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեցին այդ փաստը:
Հիշեցնենք, որ ՌԴ տոնի առթիվ ՌԴ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը ևս Սահակյանը ներկայացել էր թարգմանչի ուղեկցությամբ: Սահակյանն այդ քայլին գնաց այն բանից հետո, երբ ԱԺ հյուրընկալված ռուս լրագրող-պաշտոնյաները դժգոհել էին, որ ՀՀ-ում տաքսիստները ռուսերեն չգիտեն և այդ լեզվին պետք է տալ հատուկ կարգավիճակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։