Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Պյատիգորսկ քաղաքի բնակչուհի Նինա Կուզմենկոն նամակ է ստացել, որը դեռեւս 1942 թվականին ուղարկել էր նրա հարազատ հորեղբայր Միքայել Խաչիկյանը:
Ինչպես տեղեկացնում է Ставропольская правда թերթը, պատերազմի ժամանակ ուկրաինական Կամենեց-Պոդոլսկ քաղաքում հիտլերականները բռնագրավել էին խորհրդային բանակի փոստը եւ խնամքով պահպանել բոլոր նամակները՝ համոզված, որ հակառակորդի անձնական նամակագրությունն անգամ արժեք է ներկայացնում: Հետագայում նամակները տեղափոխել էին Վիեննա, որտեղ էլ դրանք հայտնաբերվել էին մեկ տարի առաջ ու վերադարձվել Ուկրաինա:
Կիեւի Հայրենական մեծ պատերազմի թանգարանի աշխատակիցներին էլ որոշել են դրանք առաքել հասցեատերերին:
Միքայել Խաչիկյանի նամակը գրված էր հայերեն: Հարազատների խնդրանքով այն թարգմանել է տեղի հայկական եկեղեցու քահանան:
Թերթը նաեւ գրում է, որ Միքայել Խաչիկյանը զոհվել է Վորոնեժ քաղաքի համար մղված մարտերում եւ թաղվել է տեղի եղբայրական գերեզմանատանը: