Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլում բազմիցս գրվել է, որ ամիսներ առաջ «Օրինաց երկիր» կուսակցությանը (ՕԵԿ) անդամագրված տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո) տարբեր միջավայրերում հայտարարել է ՕԵԿ համամասնական ցուցակով իր պատգամավոր դառնալու մասին: Իսկ նրա որդին` Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հանրապետական կուսակցության Էրեբունիի տարածքային կառույցի փոխնախագահ Արման Մադաթյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարել էր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում` ասելով, որ իր այդ մտադրությունը պետք է համաձայնեցվի կուսակցության ղեկավարության հետ:
Ի դեպ, նույն ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի նաև Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, ով բավական լուրջ հեղինակություն ունի համայնքում, և ում հետ Մադաթյանները խնամիական կապի մեջ են:
Մեր տեղեկություներով` Է. Մադաթյանը տարբեր շրջանակներում ասել է, որ իր` պատգամավոր դառնալու հարցը վաղուց համաձայնեցրել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, իսկ որդու մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար «դաբրո» է ստացել անձամբ նախագահ Սերժ Սարգսյանից:
Այս խոսակցությունները հասել են Սերժ Սարգսյանին, ով արձակուրդ մեկնելուց առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին կարգադրել է ՕԵԿ անդամ Է. Մադաթյանին տեղեկացնել, որ ո'չ ինքը, ո'չ էլ նրա որդին պատգամավոր չեն դառնալու` ո'չ ցուցակով, ո'չ մեծամասնական ընտրակարգով: Ըստ նույն աղբյուրների` Ա. Բաղդասարյանը խուսափել է Է. Մադաթյանին անձամբ հայտնել այդ լուրը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանին է փորձել հանձնարարել այդ մասին տեղելացնել Մադաթյանին: Սակայն Երիցյանը հրաժարվել է: Այնպես որ` Մադաթյանին այս մասին դեռ ոչ ոք ոչինչ չի ասել: