|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ հանդես եկավ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:
«Շատ ուրախ եմ, որ անկախության օրերին գտնվում եմ Հայաստանում, և հպարտ եմ, որ անկախության օրերի շրջանակներում ես հնարավորություն ունեցա համերգով հանդես գալու և շնորհավորելու»,- ասաց Գերգիևը` հույս հայտնելով, որ հայ դասական երաժշտությունը նմանատիպ համերգներով մի օր հանդես կգա նաև Սանկտ Պետերբուրգում:
Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանի ամենահին նվագախմբերից է, որի պատմությունը սկիզբ է առնում Սանկտ Պետերբուրգի առաջին նվագախմբից և շարունակվում է ավելի քան 200 տարի: