Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Բրիտանացի Գրեյգ Մարտինը Facebook-ի միջոցով գտել է գողին, ով Լոնդոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ թռցրել էր իր նոթբուքը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, անցյալ շաբաթ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության հարցերով զբաղվող մասնագետ Գրեյգ Մարտինի տնից գողացել են Macbook Pro նոթբուքն ու այլ իրեր:
Գրեյգն իր համակարգչում տեղադրել էր հատուկ ծրագիր, որի միջոցով հնարավոր է հետեւել համակարգչի տեղաշարժին եւ դրա միջոցով էլ նա կարողացել է գտնել գողի Facebook-յան տվյալները:
Գրեյգն իր բլոգում արված «Թե ինչու չի կարելի կողոպտել հաքերին» գրառման մեջ պատմում է, որ գողը նախ կրոնական ինչ-որ տեսահոլովակներ է դիտել, հետո` ավոտմեքենաների կայքեր, ապա մտել է Facebook: Այստեղից էլ Գրեյգն իմացել է նրա անուն-ազգանունը, տեսել նրա լուսանկարները:
Գողի` 18-ամյա Սոհելի Խալիլֆարի տվյալները Գրեյգը փոխանցել է ոստիկանությանը: Ուրբաթ օրը տեղի է ունենալու այս գործով դատական նիստը: