|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հրապարակը» գրում է․ Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով: Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։
Մինչեւ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում: 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գեւորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Դ․ Գեւորգյանը նաեւ ոտքերն էր սրբում դրոշի վրա: Թե ինչու են հիմա վատ զգում Թուրքիայի դրոշն այրելուց, պարզ չէ՝ չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպան քաղաքականությունից չի էլ հրաժարվել։