կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-06 11:00
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Մախաթը պարկում չես պահի

ՀՐԱՊԱՐԱԿ. Մախաթը պարկում չես պահի

Թերթը օգոստոսի4-ի համարում գրել էր,որ  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը  Երևանում զինվորականների հետ մի հավաքի ժամանակ ելույթ է ունեցել և արտահայտվել ազատագրված հողերը թշնամուն հանձնելու օգտին, դա պատճառաբանելով , որ հակառակորդն այսօր ուժեղ է և այլն: Այս առիթով ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը կայքերից մեկին ասել էր, թե նման բան չի եղել, հակառակ դեպքում «Հրապարակը» կնշեր հանդիպման տեղը և մասնակիցներին:

Թերթը պնդում է, որ նախորդ օրվա իր հրապարակումը ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ տարածքները հանձնելու մասին հայտարարության վերաբերյալ, ճիշտ է, և նշում է օրն ու վայրը, որտեղ հնչել են հիշյալ խոսքերը։

«Զինվորականների հետ հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին, ժամը 3-ին, ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում, որտեղ սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնակատարությանը նախապատրաստվելու մասին իր ելույթում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է նաև ազատագրված հողերը հանձնելուն, խոսել է Ադրբեջանի կազմում Արցախին տրվելիք բարձր կարգավիճակի մասին և նշել, որ դա անհրաժեշտություն է, ինչն առաջացրել է նախկին ազատամարտիկների զայրույթը, և անգամ վիճաբանություն է ծագել»,- գրում է թերթը։