Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով` Էրդողանի նման ամբարտավան արտահայտության պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելով, բանակցային սեղանի շուրջ նստեցին հավասարը հավասարի սկզբունքով։ Արդյունքում` հիմա քաղում են այդ արտաքին ապաշնորհ քաղաքականության պտուղները։
«Թուրքիան մնում է նույն ցեղասպան Թուրքիան։ Սա փաստ է։ Եթե այդ փաստը մենք անտեսում ենք տարբեր բանակցությունների, դիվանագիտական ինչ-ինչ խաղերով սկսում ենք այլ ոճով հարաբերություններ, նրանց մոտ էլ, բնականաբար, տպավորություն է առաջանում, որ իրենք ճիշտ են, եւ դեռ մի բան էլ՝ պետք է ստիպեն ներողություն խնդրել մեր ամենամեղմ հայտարարության համար։ Սա մինչ այժմ կատարված սխալ քայլերի հետեւանքն է, եւ հիմա չպետք է նույն սխալները թույլ տրվեն։ Պետք է վերականգնել նախկին այն վիճակը, որ ուներ մեր ժողովուրդը՝ իր իրավունքների պաշտպանության ամուր դիրքերի առումով։ Այսինքն` պետք է հետ կանչել ստորագրությունն այդ ստորացուցիչ, չարաբաստիկ արձանագրություններից»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը ասել է Արմեն Ռուստամյանը։