Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 356 ամուսնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավել է 23-ով. հայտարարել է ԼՂՀ սոցապահովության նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը՝ «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում։
Նրա տեղեկացմամբ՝ 2008-ից հանրապետությունում մեկնարկած՝ երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ծրագրի շրջանակներում առաջին կիսամյակում 300.000-ական դրամ ամուսնության նպաստ է տրամադրվել 506 ընտանիքի (214-ը` 2010թ. գրանցվածներ): Ընդհանուր գումարը կազմել է 151 միլիոն 800 հազար դրամ:
Ստեփանակերտ քաղաքում գրանցվել է 204 նորաստեղծ ընտանիք, Քաշաթաղում` 82, Հադրութում` 57, Մարտունիում` 52, Ասկերանում` 46, Մարտակերտում` 44, Շուշիում` 12 եւ Շահումյանի շրջանում` 9:
Ի դեպ, նպաստ ստացած ընտանիքներից 10-ի դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայություն անցած ՀՀ քաղաքացիներ ամուսնացել են ԼՂՀ քաղաքացիների հետ (2009 թ. գրանցվել է 20, 2010 թ.` 21 նման ամուսնություն):