կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-14 15:17
Առանց Կատեգորիա

Ադրբեջանն օգնություն է հայցում Ֆրանսիայից

Ադրբեջանն օգնություն է հայցում Ֆրանսիայից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին Բաստիլիայի գրավման օրվա կապակցությամբ. հայտնում է Regnum-ը` Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով:

«Մենք կարեւորում ենք երկու բարեկամական պետությունների միջեւ ստեղծված բազմակողմանի կապերը: Միջպետական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությամբ է ուղեկցվում:

Այսօր ադրբեջանա-ֆրանսիական համագործակցությունը բազմակողմանիորեն է զարգանում: Միջազգային կազմակերպությունների, եվրոպական կառույցների շրջանակներում միասնական աշխատանքը սերտ հարաբերություններ է ապահովում մեր երկրների միջեւ: Միեւնույն ժամանակ, մենք մեծ հույսեր ենք կապում մեր ժողովրդի համար ամենացավալի խնդրի` հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության միջազգային իրավունքի նորմերով արագ, արդարացի եւ խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ ՄՀ անդամ երկրի, եւ անձամբ Ձեր, պարոն նախագահ, ջանքերի հետ:

Այս նշանակալի օրը հղում եմ Ձեզ իմ բարեմաղթանքները, մաղթում եմ առողջություն, երջանկություն եւ հաջողություններ գործերում, իսկ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին` խաղաղություն եւ բարգավաճում»,- ասված է նամակում: