Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման համակարգող խորհուրդը ողջունում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեք անդամների թեկնածուների ընտրության համար բաց մրցույթ անցկացնելու նախաձեռնությունը:
Շարժման համակարգող խորհուրդը, կարևորելով ԿԸՀ-ի անդամի արհեստավարժությունը և մրցույթի անցկացման անաչառությունը, պատրաստակամություն է հայտնում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ» կարգի 8-րդ կետով (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի հայտերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի երկու անդամից բաղկացած հանձնաժողովի կողմից) և 9 –րդ կետով (Հանձնաժողովը հարցազրույցի է հրավիրում հայտերի քննարկման արդյունքում իր կողմից հավանության արժանացած հայտատուներին) սահմանված մրցույթներին որպես դիտորդ հետեւելու ընտրությունների ընթացքին:
«Գտնում ենք , որ մեր կողմից իրականացվող անկախ դիտորդական առաքելությունը նույնպես կնպաստի իսկապես ազատ և համընդհանուր վստահություն վայելող գործընթացի իրականացմանը: Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման համակարգող խորհուրդը համապատասխան առաջարկով արդեն դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»,- ասված է համակարգող խմբի տարածած հաղորդագրության մեջ: