կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 12:41
Քաղաքական

Խափանող կողմն Ադրբեջանն էր

Խափանող կողմն Ադրբեջանն էր

Ադրբեջանի պահվածքը Կազանում անսպասելի չէր: Հանդիպումից առաջ «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիեւի տված կտրուկ գնահատականները բանակցային գործընթացը տապալելու նախանշաններն էին. համոզված է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Նա ասաց, որ հետագայում բանակցությունները շարունակվելու են այն հարցի շուրջ, թե ինքնավարության ի՞նչ ձեւաչափ պետք է ունենա ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում: Այստեղից արդեն երեւում էր, որ Ադրբեջանը գալիս էր Կազան` բանացությունները տապալելու նպատակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետը:

Նա նշեց, որ այսուհետ մեզ համար առաջնային են լինելու միջազգային կառույցների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա քայլերը, որոնք մինչեւ հանդիպումը նշել էին, որ եթե այս անգամ էլ հաջողությունների չհասնեն, ապա ստիպված կլինեն կտրուկ փոփոխություններ մտցնել առաջարկվող փաստաթղթում կամ ընդհանրապես հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից:

«Դովիլյան հայտարարության մեջ եւս նշվում էր, որ եթե այս անգամ էլ առաջընթաց չլինի, ապա դա կգնահատվի որպես բանակցությունները խափանելու գործընթաց, եւ կարծում եմ, որ այս պահին շատ կարեւոր է, որ խափանող կողմ դարձավ Ադրբեջանը»,- հայտարարեց Մելիք-Շահնազարյանը: