կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 15:10
Քաղաքական

Բագրատյանը վարչապետին չի սիրում...

Բագրատյանը վարչապետին չի սիրում...

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի այսօրվա ասուլիսը, նախկինների պես, աչքի ընկավ ընդգծված «հակավարչապետական» ուղղվածությամբ: Գործող վարչապետի հանդեպ նախկին վարչապետի անհանդուրժողականությունը հասավ ընդհուպ այնտեղ, որ նա Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց պաշտոնից հեռացնել Տիգրան Սարգսյանին եւ նրա փոխարեն նշանակել թեկուզ... Գալուստ Սահակյանին:

Նա անգամ պատրաստակամություն հայտնեց իր խորհուրդներով օգնել կառավարությանը:

«Սա մեր երկիրն է, եւ խորհրդակցել որեւիցե մեկի հետ չի բացառվում: Բայց մենք Տիգրան Սարգսյանի հետ խորհրդակցե՞նք... Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ բան կհասկանա կամ փորձում է հասկանալ, որ հնարավոր է հասկացնել»,- եզրակացրեց Բագրատյանը` ընդգծելով, որ այս կառավարությունը չունի այն ինտելեկտը, որ իրեն հասկանա, իսկ վարչապետն ընդհանրապես չի հասկանում տնտեսությունից:

«Ամեն Աստծո օր մենք լսում ենք հերթական հիմարությունների մասին: Մեզ այսօր նույնիսկ չեն էլ ասում, թե երկրի տնտեսության իրական վիճակն ինչպիսին է»,- նշեց տնտեսագետը:

Նա նաեւ հավելեց, որ տնտեսական զարգացում Հայաստանում չկա, ոչ էլ` դրական միտում: «Պապս էլ սենց կզարգանա: Դրել ենք ու բռնաբարում ենք էդ հանքերը»,- օրինակ բերելով հանքարդյունաբերությունը` նկատեց նա:

 

Հարցին` կցանկանա՞ր վարչապետ աշխատել Սերժ Սարգսյանի վարչակազմում, Բագրատյանը, մի քիչ խառնվելով, պատասխանեց. «Էդ ի՞նչ հարցեր եք տալիս, հիմա այս հարցին ո՞նց պատասխանեմ, որ դուք էլ լավ լինեք, ես էլ լավ լինեմ»: