|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Պետք է Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանել, ձեր կոշիկի ձախ թայը տանել դնել վարչապետ, նորմալ կաշխատի էդ պետությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայիս վարչապետի հանդեպ իր վաղեմի ատելությունն այսպես արտահայտեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կոնկրետ լուծումներ կառաջարկի տնտեսության ներկա վիճակը բարելավելու համար:
«Ես շատ կոնկրետ լուծում առաջարկեցի, ձեր կոշիկը կհռչակենք ՀՀ վարչապետ»,- հավելեց նա:
Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Բագրատյանն այդքան չի սիրում Տիգրան Սարգսյանին, նա նշեց. «Որովհետեւ ինչ ասում են` հիմարություն է: Մարդը գրագիտություն չունի: Ավելի լավ չի՞` բացահայտ անգրագետ, մի հատ գողական նույնիսկ ըլնի, որ գոնե թասիբ ունենա ինչ-որ, էս ի՞նչ ձեւ ա»: