կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 13:35
Հասարակություն

70 տարի առաջ էր...

70 տարի առաջ էր...

70 տարի առաջ այս օրը` լուսաբացին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ-ը` իր 15 հանրապետություններով ներքաշվեց արյունալի պատերազմի մեջ:

Հաշվարկների համաձայն` պատերազմի չորս տարիների ընթացքում զոհվել են 26,6 միլիոն խորհրդային քաղաքացիներ` զինվորականներ ու խաղաղ բնակչություն:

Խորհրդային Միության, ինչպես նաեւ դաշնակից երկրների զորքերում պատերազմին մասնակցել է ավելի քան 650 հազար հայ, որոնցից 350 հազարը չեն վերադարձել ռազմաճակատից:

Այսօր լուսաբացին` ժամը 4:00-ին, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում` Անմար կրակի մոտ մոմեր են վառվել: Պատերազմի վետերանները, երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: Նմանատիպ ակցիաներ նույն ժամին անցկացվել են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների գրեթե բոլոր մայրաքաղաքներում: