|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վենեսուելական Էլ Ռոդեո բանտում պահվողների հարազատները պնդում են, որ բանտային ընդվզումն ավարտվել է դատապարտյալների գնդակահարությամբ:
Բանտը նախատեսված է 750 բանտարկյալի համար, սակայն իշխանություններն այնտեղ պահում էին 3600 հոգու:
1999 թվականին էլ էր ապստամբություն բռնկվել, որն ավարտվել էր 27 բանտարկյալի մահով: Երեքշաբթի օրը ներկայիս ապստամբության ճնշման հետեւանքով զոհվել է 19, վիրավորվել` 20 մարդ. ըստ mignews.com-ի` տեղեկացնում է Վենեսուելայի ՆԳՆ-ն:
Բանտարկյալների հարազատները, սակայն, չեն հավատում պաշտոնական տվյալներին: Տեղի բնակիչները հավաստիացնում են, որ «բանտը գրոհով է վերցվել, եւ ամբողջ գիշեր լսվել են գնդացիրների կրակահերթեր ու ականների պայթյուններ»:
Մահացածների դիակները նույնականացնելու նպատակով բանտի դիահերձարան մտնելու թույլտվություն ստացած բարեկամներն ասում են, որ նրանք մահացել են ծոծրակին ստացած կրակոցից: