|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վենեսուելական ընդդիմության` նախագահի պաշտոնի թեկնածու Էնրիկե Կապրիլեսը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է, որ նա ստել է Հուգո Չավեսի առողջական վիճակը ներկայացնելիս. տեղեկացնում է Интрефакс-ը:
«Նիկոլասն այս երկրին ստել է վերջին ամիսների ընթացքում: Ո՞վ գիտե` երբ է մահացել նախագահ Չավեսը»,- հայտարարել է նա:
Կապրիլեսը նաեւ հայտարարել է, որ Մադուրոյի մասնակցությունը ապրիլի 14-ին անցկացվելիք ընտրություններին հակասահմանադրական է: «Տեսեք, թե ինչպես են նրանք ջղաձգվում, չարաշահում իշխանությունը, խախտում Սահմանադրությունը»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Իսկ Մադուրոն նրա հայտարարությունները որակել է «լուրջ պատմական անպատասխանատվություն» եւ կոչ արել ժողովրդին` չենթարկվել այդ սադրանքներին: Մադուրոն վստահեցրել է, որ Չավեսի հարազատները պատրաստ են դատարանի առջեւ հավաստիացնել, որ կոմանդանտեն մահացել է մարտի 5-ին: