|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
1896 թվականին որոշում ընդունվեց Արեւելյան Հայաստանում երկաթուղի կառուցել, որը ձգվելու էր Թիֆլիսից մինչեւ Ալեքսանդրապոլ, այնուհետեւ` մինչեւ Կարս: Արդեն երեք տարի անց` 1899-ին երկաթգիծը կառուցված էր, եւ այդ թվականը համարվում է Հայկական երկաթուղու ծննդյան թիվը:
Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երթուղով մարդատար գնացքը 112 տարի առաջ` այս օրը, ժամը 11-ին հասավ Կարս կայարան: Արխիվային փաստաթղթերը հավաստում են, որ կայարանը, ինչպես նաեւ գնացքը զարդարված են եղել դրոշներով, իսկ գնացքի առաջին վագոնում հավաքված ռուս սպաները կատարել են Ռուսաստանի հիմնը: