կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-11 22:02
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. "Հացի արքան" անհանգստացած է

ԺԱՄԱՆԱԿ. "Հացի արքան" անհանգստացած է

«Ժամանակ»-ը երկու օր առաջ անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հացի գործարանի գոյությանը, որը ակնհայտ գերակա դիրք ունի այդ շուկայում, սակայն «անհասկանալի» պատճառներով ուշադրության չէր արժանանում ո'չ հարկային տեսչության եւ ո'չ էլ համապատասխան պետական այլ մարմինների կողմից:

 

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հրապարակումից հետո Սամվել Ալեքսանյանի գործարան են այցելել հարկային տեսուչները եւ սկսել են լայնախավալ ստուգումներ: Բացի այդ, հարկային մարմինները զմռսել են նաեւ Երեւանում գտնվող մի շարք այլ հացի փռեր, որոնք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն պատկանել են Սամվել Ալեքսանյանին: Այժմ այնտեղ ընթանում են հարկային ստուգումներ, եւ «հացի արքան» խիստ անհանգստացած է այս նոր զարգացումներով: