|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սաուդյան Արաբիայի արքա Սալման իբն Աբդուլ Ազիզը աշխատանքից ազատել է արքայական արարողակարգի պետին՝ Մուհամեդ Թոբայշին այն բանից հետո, երբ պաշտոնյան ապտակել է ֆոտոլրագրողին՝ Մարոկկոյի արքա Մուհամեդ 6-րդի այցի ժամանակ:
Այս մասին գրում է BBC-ն:
Ինչպես երեւում է տեսագրությունում, Թոբայշին ապտակել է լրագրողին հենց այն պահին, երբ երկու միապետերը ողջագուրվել են մայրաքաղաք Էր Ռիյադի օդանավակայանում:
Տեսանյութի տարածվելուց հետո երկրի բնակիչները կոչ էին արել արքային պատժել պաշտոնյային: