|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ի պաշտպանություն թափառող եւ վայրի կենդանիների` վաղը` ժամը 13-ին, կազմակերպվելու է խաղաղ երթ: Մասնակիցները համապատասխան բովանդակությամբ պաստառներով են տանելու, սակայն ոչինչ չեն վանկարկելու:
Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնի կողմից կազմակերպված երթի նպատակն է ցույց տալ, որ կենդանասերները Հայաստանում քիչ չեն ու պահանջում են դադարեցնել կենդանիների սպանդն ու նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը:
Երթը մեկնարկելու է ՀՀ Ազգային ժողովի մոտից: Կենդանասերները նամակ են հանձնելու պատգամավորներին` կոչ անելով հանդես գալ Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիային միանալու օրենսդրական նախաձեռնությամբ: