| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սենսացիոն հայտարարություն հայտնի համասեռամոլից. «Էնրիկեի և Կուրնիկովայի հարաբերությունները պարզապես փիար են, իսկ ինձ Էնրիկեն նշանադրության մատանի է նվիրել»:
Հունիսի 7-ի կլրանա Կուրնիկովայի 30-ամյակը: Ամուսնության համար լավ խթան կարող է լինել երեխայի ծնունդը: Հենց այնպես չէր, որ Էնրիկեն Մոսկվայում իր վերջին համերգի ժամանակ Անյային կոչեց «իմ ռուս կինը»: Սակայն ռուսական ԶԼՄ-ները գրանցել են լ Էնրիկեի և Իվան Իրբասի կապը: Վերջինս, ինչպես հետագայում պարզվեց, Իգլեսիասի համերգների կազմակերպիչն է: Սակայն Իրբասն ավելի շատ աչքի է ընկնում իր համասեռամոլ սխրանքներով, քան կազմակերպչական:
 Հարսանիք չի լինի (հարցազրույց Իվան Իրբասի հետ)
- Նախևառաջ ուզում եմ բացահայտել Անյայի և Էնրիկեի առասպելը: Դա Էնրիկեի առաջարկած փիարն է:
- Կուրնիկովայի ինչի՞ն էր պետք նման փիարը, չէ՞ որ նա վաղուց կարող էր մի հարուստ ու հաջողակ փեսացու ունենալ:
- Անյան միշտ էլ հարուստ ու հայտնի սիրեկաններ է ունեցել, ովքեր իրեն օգնել են, սակայն միայն Իգլեսիասի շնորհիվ նրա անունը շրջանառվեց:
- Դուրս է գալիս, որ Կուրնիկովան հղի չէ՞:
- Իհարկե, ոչ:
- Անյայի և Էնրիկեի միջև ոչ մի սիրային հարաբերություն չկա՞:
- Վերջին տարում ես նրանց հետ Մայամիում էի, և նման բան Էնրիկեի կողմից չեմ նկատել, իսկ Անյայի միակ երազանքը Էնրիկեի հետ ամուսնանալն ու երեխա ունենալն է:
- Փաստորեն, Էնրիկեին կանայք չեն հետաքրքրում:
- Ոչ', նրան և' կանայք են հետաքրքրում և' տղամարդիկ:
- Իգլեսիասն Անյային նվերներ տալի՞ս է:
- Վաղուց չի տալիս, վերջին նվերը 400.000 դոլարանոց ադամանդե մատանին է եղել: Իսկ ահա ինձ նա 10 միլիոնանոց տուն է նվիրել Մոսկվայում և 2 մեքենա, չէ՞ որ վերջերս իմ ծնունդն էր:
- Դու երջանիկ մարդ ես երևում:
- Իհարկե, չէ որ իմ կյանքում սեր կա:


Ստեղծված իրավիճակում դժվար է զանազանել իրականությունն առասպելից, դեռ հարց է` Էնրիկե՞ն է փիար անում, Իրբա՞սը, թե՞ Կուրնիկովան: Սա էլ Իրբասի ասած մեկ տարի առաջն է: