|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արդեն 4 տարի է` Երեւանի Պուշկին-Տերյան խաչմերուկի հարեւանությամբ գտնվող տան բնակիչներին ստիպում են լքել այն` առաջարկելով ծիծաղելի գումար` 6 մլն 800 հազար դրամ: Այդ գումարով Երեւանում այլ բնակարան գտնել գրեթե անհնար է:
Չկարողանալով համաձայնության գալ` գործը հասել է դատարան: Վերջինս էլ վճիռ է կայացրել` հօգուտ «Միլլենիում» կոնցեռնի, այն է` վտարել բնակիչներին` տալով վերը նշված գումարը:
Տան տիրոջը` Գրիգոր Ղուկասյանին, առաջարկել են բողոքարկել դատարանի որոշումը, սակայն նա անգամ փաստաբան վարձելու հնարավորություն չունի:
Տունը լքելու վերջնաժամկետը հունիսի 28-ն է: